84 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Կլոդ Բրասերը: Այս մասին հաղորդում է RTL-ը:

Բրասերը ծնվել է դերասան Պյեր Բրասերի և դերասանուհի Օդետտ Ժուայոյի ընտանիքում: Նրա քավորն է եղել հայտնի գրող Էրնեստ Հեմինգուեյը:

Իր երկար կարիերայի ընթացքում դերասանը հանդես է եկել այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են՝ Մարսել Կարնեն, Ֆրանսուա Տրյուֆոն, Ժան-Լյուկ Գոդարը և Ժորժ Լոտները: