Այսօր կառավարության շենքի շրջափակումը դադարեցնում ենք, բայց դադարեցնում ենք ժամանակավոր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Նորից ենք դիմում բոլորիդ, ուշքի եկեք, պետական համակարգի աշխատողներ, պարգեւավճարները սպառվում են, այս անուղեղմ, ապաշնորհ կառավարությունը վաղը փող չի ունենալութոշակ տա, պագեւավճարը կմոռանաք վերջնականապես»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրահավաքը կսկսեն մի քանի րոպեցի, երբ բոլորը կհավաքվեն հանրահավաքում:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները մինչեւ ժամը 18։00-ն ժամանակ էին տվել «Իմ քայլը» խմբակցությանը, որպեսզի ներկայանան եւ նրանց հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։ «Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք. մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը  քննարկելու համար»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Բացի այդ, Հանրապետության հրպարակում այս պահին անհնազանդության ակցիայի մասնակիցները տեղադրում են վրաններ՝ գիշերելու համար։