Սերժ Սարգսյանը աչքիս լույսը չի, բայց դրոնները հայտնվել են 2018-2020 թվականներին, Բայրաքթարները մուտքագրվել են Ադրբեջանի բանակ այս տարվա մայիս-հունիսին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահը հայատարարել էր, թե ինքը հաղթել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակին:

«Այն, որ Ադրբեջանի բանակ նոր սերնդի դրոններ են մուտքագրվում, զգուշացրել են Սամվել Բաբայանը, ես: Այդ հայտարարությունով Ալիեւը փորձում է փրկել Փաշինյանին, որովհետեւ գործարքի մեջ է նրա հետ: Չի ուզում բռնենք իրեն: Այլապես ինչի՞ էր պաշտպանում Փաշինյանին, այլ էլ՝ սուտ»,-ասաց նա: