Lurer.com-ը գրում է։

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզ, սակայն մուտք գործել Գորիս, Կապան և Մեղրի քաղաքաքներ` նրան չհաջողվեց. սյունեցիները վարչապետին ի սկզբանե ջերմ ընդունելություն էին խոստացել և այն ապահովեցին:

Այցի ընթացքում միջադեպ գրանցվեց Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում, որի հոգևոր սպասավոր Տեր Պարգև Զեյնալյանը հրաժարվեց սեղմել Փաշինյանի մեկնած ձեռքը, ինչը մեծ ռեզոնանս առաջացրեց հանրության շրջանում: Փաշինյանը ինչպես երևում է ծանր է տարել այդ հրապարակային մերժման հանգամանքը, դա պարզ է դառնում Փաշինյանի աջակիցների տարածած հայտարարություններից:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը Facebook-յան ուղիղ եթեր էր դուրս եկել` հայտնելով, որ  գնում են Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք)` տեղի քահանա տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ հաշիվներ պարզելու։

Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանի հրաժարականը նույնպես կապված է Հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ Փաշինյանի տված ապօրինի հրահանգներով: Մասնավորապես, հրահանգ տրվել է Մայր Աթոռի դիվանապետի Արշակ Սրբազանի վերաբերյալ, որը Համբարձումյանը չի կատարել: Ըստ մամուլի` Փաշինյանը բառացի հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»: Համբարձումյանը վարչապետին ասել է, որ չի կարող հրահանգ տալ հոգևորականի վրա ձեռք բարձրացնել, որից հետո առաջարկել է դիմում գրել, դուրս գալ, որը բավարարվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։