ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։

«Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են ՌԴ-ից հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։