Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այս տարի Սուրբ Ծննդյան ժամանակ կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված միջոցառումների թուլացում չի սպասվում, հաղորդում է Express-ը:

Նա ներկայացրել է Լոնդոնի եւ Անգլիայի հարավ-արեւելյան մասի համար սահմանափակումների նոր՝ չորրորդ մակարդակը:

«Հաշվի առնելով տվյալները, որոնք մենք ունենք վիրուսի այս նոր տարբերակի մասին, ինչպես նաեւ պոտենցիալ ռիսկը, որն այն ներկայացնում է, ցավով պետք է ասեմ, որ մենք չենք կարողանա նշել սուրբծննդյան տոները, ինչպես պլանավորել էինք: Անգլիայում նրանք, ովքեր ապրում են չորրորդ մակարդակի շրջաններում, Սուրբ Ծննդյան ժամանակ չպետք է շփվեն ինչ-որ մեկի հետ, ով չի պատկանում տան անդամների շարքին»,-ասել է Բորիս Ջոնսոնը: