Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է. «Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք: Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովվեն մեր անվտանգությունը:

Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք: Խնդրում եմ՝ բոլոր լրատվականները ներկայանան վաղն առավոտ Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»: