ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն օգտվում համացանցից, սակայն սմարթֆոն չունի:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Պուտինն օգտվում է համացանցից, նա դրական է պատասխանել:

«Սակայն նա սմարթֆոն չունի»,-հավելել է Պեսկովը: