Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար ազատվում է տնտեսության մեջ նավթագազային կախվածությունից, գրում է EurAsia Daily-ն։

«Եթե ինչ-որ մեկը դեռ ցանկանում է մեզ ներկայացնել որպես բենզալցակայան, ապա դա իրականությանը չի համապատասխանում», — ասել է պետության ղեկավարը:

Միևնույն ժամանակ Պուտինը պարզաբանել է, որ կախվածությունը շարունակում է զգալի մնալ: