Ռուսաստանը չի պատրաստվում ներգրավվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց կապահովի իր անվտանգությունը, ամենամյա մամուլի ասուլիսին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին:

«Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, ես ասացի, որ այն արդեն սկսվել է… Մենք չենք ներգրավվելու»,- ասել է նա:

Երկրի ղեկավարի խոսքով` ինժեներների, բանվորների եւ գիտնականների տաղանդի շնորհիվ Ռուսաստանն ի վիճակի է փոխհատուցել տարբերությունը  Միացյալ Նահանգների հետ պաշտպանական բյուջեների հետ: Պուտինը նշել է, որ երկրի եւ ժողովրդի անվտանգության անվերապահ ապահովման խնդիրները կատարվում են: