Այս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը, բայց շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման եւ հետագա փոխանակման քայլերի հետ կապված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ Կարմիր Խաչի եւ ռուսական կողմի ներգրավվածությամբ»,-ասաց նա: