Ռուսաստանը 54 երկաթուղային վագոններից բաղկացած մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Մարդասիրական օգնության ընդհանուր քաշը 1200 տոննա է: Այն ուղարկվել է Ռուսաստանի ութ քաղաքներից:

«Առաջիկա օրերին սպասվում է ժամանում», — նշել են մամուլի ծառայությունից:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանից շինարարական նյութերի օգնությամբ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է եղել վերականգնել գրեթե 30 տուն և սոցիալական օբյեկտ: Փրկարարները գրանցել են ավելի քան 2.1 հազար դիմում՝ պատուհանների և դռների նորոգման համար:

Բացի այդ, Արտակարգ իրավիճակների նախարարության բժիշկներն օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի 80 բնակչի, իսկ հոգեբաններն ընդունել են 48 մարդու: