Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել և նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար: Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել չորեքշաբթի:

«Ոմանք ասում են, որ մենք ոգևորված ենք Ջո Բայդենի իշխանության գալուց: Դա ճիշտ չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը չկա։ Այս մարդը հանցագործություններ է գործել, մարդ է սպանել և ահաբեկիչ է։ Նա նույնիսկ կանխում է պատվաստանյութի ներկրումն Իրան», — ասել է Ռոհանին։

Իրանի նախագահի ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:

Ռոհանին հույս է հայտնել, որ «Միացյալ Նահանգների ժողովրդի ձայնը Բայդենի համար ձայն է, որը կողմ է օրենքների պահպանմանըը, այլ ոչ թե դրանք խախտելուն»: