Շարժման անունից խոստանում եմ, որ այս օրերին այն սպաները, որոնք պատվախնդիր կերպով չեն կատարում և լքում են իրենց պաշտոնները, նոր իշխանության օրոք վերականգնելու են իրենց աշխատանքը և շարունակելու են աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե հանուն մեկ անձի. այս մասին արժանապատվության երթի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

ԲՀԿական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, անդրադառնալով տնտեսությանը, նշեց, որ մենք գահավիժում ենք, և բյուջեի մուտքերը չեն կարողանալու բավականացնել թոշակներ ու աշխատավարձներ տալու համար: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի արածը աննախադեպ դավաճանություն է պատմության մեջ:

Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանում այսօր իշխանություն գոյություն չունի: «Վարչապետի աթոռին այսօր ՀՀ-ում բազմել է քաղաքական դիակ Նիկոլը, որը հանձնել է Արցախը, 5 հազար զոհի պատճառ է դարձել, ծնկի է եկել թուրքի առաջ, ով դուխ չունեցավ պատասխանելու Ալևին: Այս արժանապատվության երթը մեր ժողովրդի վրդովմունքի և ճշմարիտ պայքարի ձայնն է: Մի կողմում Հայաստանն է, մյուս կողմում՝ Նիկոլը, Հայաստանը չի կարող պարտվել Նիկոլին»,-ասաց նա: