«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտ կանուխ ԱԺ «Իմ քայլը» նիստ է հրավիրել։ Խմբակցության ղեկավարը պատգամավորներին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը, այն է՝ բոլորը մեկ մարդու պես դուրս գան իրենց թաքստոցներից, շփվեն մարդկանց հետ, խոսեն իրենց անելիքների մասին, բացատրեն, որ իշխանությունն այս պատերազմում մեղք չունի, ճիշտ հակառակը՝ հայտնի փաստաթղթով հազարավոր կյանքեր են փրկվել։

Ասվել է, որ պատգամավորներն իրենց մարզերում, իրենց ընտրատարածքներում այցելեն պատերազմում զոհված, վիրավորված կամ անհետ կորած մարդկանց ընտանիքներին, ցույց տան, որ նրանց կողքին են, քանի որ մեկուսացումը լավ տեղ չի տանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում