Իսրայելը չի բացառում հակահրթիռային պաշտպանոթյան ոլորտում Իրանի առնչությամբ մտահոգությունը կիսող Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության կազմում ներառված հակահրթիռային պաշտպանության կազմակերպության ղեկավար Մոշե Պատելը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ այժմ վաղ է որեւէ նման գործարք կնքել, եւ պահանջվում է Վաշինգտոնի հավանությունը այն դեպքում, եթե իսրայելական համակարգերը մշակվեն՝ կիրառելով տեխնոլոգիաները կամ ԱՄՆ ֆինանսավորումը:

Նա նաեւ հայտնել է հակահրթիռային պաշտպանության իսրայելական համակարգի հաջող փորձարկման մասին, որը կարող է խոցել թիրախները, որոնք թռչում են տարբեր բարձրության վրա, օրինակ՝ թեւավոր հրթիռները կամ բալիստիկ հրթիռները: