ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանի հետ:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող եւ իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին եւ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լեւոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին եւ դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը:

Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են: