Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանում սկսվել է ծանր հակառուսական քարոզ և դա խորանալու միտումներ ունի։

Ռուսներին մեղադրում են «քարտեզային խաղ» սկսելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու մեջ։

Իսկ ամենահետաքրքիրն էն է, որ պնդում են, թե ռուսները չեն թողնում էս հակամարտության էջը վերջնական փակել, էն դեպքում, երբ ՀՀ ղեկավարությունը սկզբունքորեն հասկացել է իր պարտությունը և չի ցանկանում մնալ խաղի մեջ»։