ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ պարտություն է կրել դատական պայքարում՝ փորձելով բողոքարկել Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները, հաղորդում է Associated Press-ը:

Շաբաթ երեկոյան նահանգի Գերագույն դատարանը մերժել էր գործը, որը կապված էր Թրամփի նախընտրական քարոզարշավի եւ Ջորջիա նահանգում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դեւիդ Շաֆերի հետ:

Արդյունքում գործը բողոքարկվել էր նահանգի Գերագույն դատարանում՝ դատավորներին ուղղված խնդրանքով՝ դիտարկել այն նախքան երկուշաբթի՝ ընտրիչների կոլեգիայի նիստի օրը: Դատավորի համառոտ որոշման մեջ գրված էր, որ «դիմորդները չեն ապացուցել, որ դա այն խիստ հազվադեպ գործերից է, որով հղում կանեին մեր առաջնային արդարադատությանը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր Թրամփի կողմնակիցների հայցը, որով փորձ էր ձեռնարկվել անվավեր ճանաչել 4 նահանգներում ընտրությունների արդյունքները, որտեղ, ըստ հաշվարկների, հաղթել է Ջո Բայդենը: