Նիկոլ Փաշինյանն այս օրերի եւ այս տարիների ընթացքում շատ է հասարակությունը բաժանել իրարից, շատ տարբեր դասակարգումներ է արել, բայց այսօրվա իր ելույթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը Հայաստանի քաղաքացիներին բաժանում է երկու խմբի՝ արժանապատվություն ունեցողներ, որոնք պայքարում են իր դեմ, դեմ են ՀՀ եւ Արցախի հանձնմանը, եւ իր կարծիքով քաղաքացիներ, որոնք դրան չեն ընդդիմանում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Նա մարդկանց լռությունը մեկնաբանում է հօգուտ իրեն: Նա համարում է, որ բոլոր նրանք, որոնք այս պահին այստեղ չեն, իր կողմնակիցներն են: Դրա համար կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին դուրս գալ փողոց, որովհետեւ սա պայքար է հանուն հայրենիքի:

Նիկոլ Փաշինյանն այս օրերի ընթացքում ցույց տվեց, որ ինքը ոչ մի բանով չի զբաղվում բացի Ադրբեջանի շահերը սպասարկելուց: Նա ուզում է ստիպել, որ մենք հարմարվենք նրան, որ ադրբեջանցիները որոշել ու են ինչ անել, ինչպես անել, իսկ մենք պետք է լռենք»,-հայտարարեց Հովհաննիսյանը:

Երթի մասնակիցները սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Փայաստան»: