Խաղաղապահները Հադրութի շրջանում փոխհրաձգությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հասցրել են հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:

«Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքերից կրակոցներ են գրանցվել: Ուղիղ կապի միջոցով կողմերին անհապաղ հասցվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը»,- ասել է խաղաղապահների ներկայացուցիչը: