Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը շարունակում է փայլուն ելույթները Մալխաս Ամոյանը:

Սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին 6-0 հաշվով հաղթելուց հետո Ամոյանը 1/4 եզրափակչում 12-0 հաշվով հաղթել է մոլդովացի Վալենտին Պետիչին: Այս հաղթանակից հետո Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է թուրք ըմբիշ Չենգիզ Արսլանի հետ:

Ամոյանը միավոր չի տվել նաև թուրք ըմբիշին և վստահ հաղթանակ է տարել 7-0 հաշվով: Եզրափակչում, որը կկայանա վաղը, Ամոյանը կմրցի հունգարացի Բալինթ Կորպասի հետ: