Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մի քանիսին, որոնք փակել էին  Երեւան-Սեւան ճանապարհը, քիչ առաջ բերման ենթարկեցին Ոստիկանության Չարենցավանի բաժին։

Բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էդուարդ Սիրականյանն ասաց, որ նրանց բերման են ենթարկել ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար։

Ավելի վաղ, ոստիկանության մեկ այլ ծառայող, որը քաղաքացիական հագուստով էր,  քաղաքացիներին 3 րոպե ժամանակ էր տվել, որ ճանապարհը բացեն։