Միջակները
Վերոնշյալ տեղեկության մասին դեռեւս երեկ իմ էջում հերքում եմ տարածել, որ ես նման բովանդակությամբ նամակ չեմ ուղարկել եւ սա իշխանության հերթական սուտն է։
Ինչպես մարդկանց գլխին սարքելու հարցում ֆոտոշոփ անելուց եք միջակ ու անտաղանդ, այնպես էլ ամենահասարակ ինֆորմացիա հավաքելու հարցում եք փնթի ու թափթփված։
Հաշվի առնելով ձեր հատուկ ուշադրությունն ու վերաբերմունքը իմ անձի
նկատմամբ, կարծում էի վաղուց պետք է իմանայիք, որ չեմ հանդիսանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օգնականը։
Ցավում եմ, որ ամենահասարակ ինֆորմացիա հավաքելու հարցում՝ նույն ապաշնորհ ու փնթի վարքագիծն ունեք։
Լիաննա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից