Կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների մի մասը Կառավարության դիմացից քայլերթ էր սկսել դեպի Ազատության հրապարակ, իսկ ակցիայի մասնակիցների մյուս մասը մնացել էր Կառավարության բակում։

Ինչպես նախորդ օրերի ակցիաներին, այնպես էլ այսօր ոստիկանանական մեծ թվով ուժերը բերման ենթարկեցին ցուցարարներին։ Նշենք, որ մինչեւ բերման ենթարկվելը, ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հետ հանդիպում, որի ընթացքում նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը։