Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայորդիներ,

Հետևեք, թե ինչ է կատարվում այսօր Բաքվում, լսեք Էրդողանի և Ալիևի խոսքերը հայության և Հայաստանի մասին…:

Լինենք արթուն, միակամ և խոհեմ` հեռու մնալով ներքին առճակատումից ու անհանդուրժողականություն առաջացնող մոտեցումներից: Սա է մեզ դեպի հաղթանակ առաջնորդող ճամփան»։