Լեռնային Ղարաբաղում ռուսական ինժեներային ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 70 հա հող եւ 23 կիլոմետրից ավելի ճանապարհ, վնասազերծվել է ընդհանուր 4,5 հազարից ավելի պայթյունավտանգ առարկա: Այս մասին այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Լեռնային Ղարաբաղում ինժեներային ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 70 հա տեղանք, 23 կիլոմետրից ավելի ճանապարհ, 157 շենք եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 4 500 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունից հստակեցրել են, որ անցած օրվա ընթացքում մաքրվել է գրեթե 5 հա տարածք, 500 մետր ճանապարհ եւ 24 շենք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 6 չպայթած ռազմամթերք: