778 փախստականներ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Հայաստանի տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:

Ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել 778 մարդ: Ավտոբուսների ընթացքն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ընդհանուր առմամբ ավելի քան 34 500 փախստականներ են արդեն վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:

Ռուս խաղաղապահները ապահովում են ոչ միայն քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, այլ նաեւ մարդասիրական օգնություն են տրամադրում եւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: