Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 25.362.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2.640.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 25.012.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 2.560.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 350.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (513.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.348.950 ՀՀ դրամ: