Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ ՍԴ–ում բուռն քննարկում է եղել, վարույթ չընդունելու առաջարկությունը արել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, իսկ նախագծին դեմ են եղել ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը, Աշոտ Խաչատրյանը։ Վահե Գրիգորյանը, կորոնավիրուսի պատճառով, չի մասնակցել նիստին։