ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 71 պացիենտ: Այս մասին հաղորդել են մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբից, գրում է Известия-ն:

Այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 9496-ի:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մայրաքաղաքում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարդ է:

Դեկտեմբերի 5-ին ՌԴ մայրաքաղաքում սկսվել է COVID-19-ի դեմ պատվաստումը, որի համար հերթագրումը սկսվել է պատվաստման մեկնարկին նախորդած օրը: Դեկտեմբերի 4-ի առաջին 5 ժամերի ընթացքում պատվաստման համար հերթագրվել է 5 հազար քաղաքացի: