Անցած շաբաթների ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները հետազոտել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ բնակավայրերի ավելի քան 300 բնակչի, РИА Новости-ին ասել է ՌԴ խաղաղապահ գործողությունների ղեկավարման կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Մենք արդեն այցելել ենք ութ բնակավայր, հետազոտություն ենք անցկացրել ավելի քան 300 մարդու շրջանում՝ հաշվի առնելով այսօրվա վիճակը: Այս պահին աշխատում ենք միայն Ասկերանի շրջանում», — ասել է Դեմիդովիչը:
Ըստ նրա՝ ԼՂՀ Ասկերանի շրջանից հետո, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները կշարունակեն օգնություն ցուցաբերել Մարտունու շրջանի բնակիչներին:
Դեմիդովիչը նշել է, որ այցելող բժշկական խմբերը կազմավորվում են բազմաֆունկցիոնալության սկզբունքի համաձայն, դրանցում ներառված են թերապևտներ, վիրաբույժներ, ինչպես նաև այլ մասնագետներ՝ կախված որոշակի տարածքի կարիքներից:
«Մենք մեր սարքավորումները նույնպես տանում ենք մեզ հետ: Հեռավոր վայրերում, բացի բուժքույրից, սովորաբար այլ մասնագետներ չկան: Այդ պատճառով մենք սարքավորումները բերում ենք մեզ հետ և աշխատում ենք նրանց հետ», — ասել է նա: