Արևմուտքը փորձում է վերականգնել աշխարհի միաբևեռ մոդելը, բայց Չինաստանն ու Ռուսաստանը դրան չեն ենթարկվի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։

Լավրովը նման հայտարարությամբ է հանդես եկել Միջազգային հարցերով ռուսական խորհրդի հոգաբարձուների խորհրդի և ընդհանուր ժողովի համաժողովին։

«Կասկած չունեմ՝ Արևմուտքը փորձում է վերականգնել աշխարհակարգի միաբևեռ մոդելը։ Այո, այնպիսի բևեռներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, դրան չեն ենթարկվի»,- հայտարարել է նա։