Շատ զվարճալի է ուսումնասիրել, թե ինչպես են իշխանասեր և նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում  հերքել անհերքելին և ներկայացնել, թե իբր աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել։ Այս մասին գրառում է կատարել ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Նամասնավորապես նշել է․

«Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի և ավելի շատ դուրս են գալիս փողոց և բարձր ասում են միայն մի բան. Կապիտուլյանտ, անպարկեշտ, հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության և հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։