Երեւան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։  Այս մասին տեղեկացնում է ԱԻ պետական ծառայությունը։

«Արցախի տարածքում միջշրջանային  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Երեւան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։  Սյունիքի մարզում եւ Բերդաձորի ենթաշրջանում տեղում է ձյուն։

Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհի Լիսագոր հատվածում առկա է մերկասառույց։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով»։