Տեղեկացնում ենք ձեզ, որ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը եղել է առավելագույնս հետևողական «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի փոփոխությունների նախագծին և տարբեր քննարկումների արդյունքում առանձնացրել է խնդրահարույց, ոչ ուսանողամետ կետերը և առաջարկություններով հանդես է եկել գիտական խորհրդի կողմից հրավիրված վերոհիշյալ օրենքի փոփոխություններին նվիրված նիստի ժամանակ։ Ընդ որում հիշեցնում ենք, որ տվյալ նիստին գիտական խորհուրդը դեմ է արտահայտվել առաջարկվող օրենքի նախագծին։
‼️Ըստ էության պատկան մարմինների կողմից որևէ արձագանք չստացան օրենքի նախագծում տեղ գտած և մեր խորին համոզմամբ ուսանողության և ԲՈՒՀ-ի շահերից չբխող կետերի վերաբերյալ ուսանողության առաջարկությունները։
👉Հաշվի առնելով այն, որ պատկան մարմինները որևէ բացատրություն չեն տվել խնդրահարույց կետերի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի դիրքորոշումը չի փոփոխվել և պաշտոնապես հայտարարում ենք, որ Ուսանողական խորհրդարանը պատրաստ է մասնակցել ցանկացած ձևաչափով քննարկումների և լիահույս է, որ այս օրենքի նախագիծը հետ կկանչվի, կլինեն հանրային էլ ավելի ակտիվ քննարկումներ, որի արդյունքում առանց որևէ շտապողականության մենք կունենանք ուսանողամետ բարեփոխումներ։
Հարգանքով՝ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարան