Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Վաշինգտոն, որպեսզի ԱՄՆ գործող վարչակազմին շնորհակալություն հայտնի աջակցության համար, փոխանցում է ria.ru-ն։

«Ես հույս ունեմ, որ երդմնակալության շաբաթվա ընթացքում կմեկնեմ Վաշինգտոն, որպեսզի անձամբ շնորհակալություն հայտնեմ ներկայիս վարչակազմին՝ Բելառուսի ժողովրդին օգնություն ցույց տալու համար: Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ նոր վարչակազմի հետ ամուր հարաբերություններ կհաստատվեն՝ Բելառուսում ժողովրդավարության անցմանը նպաստելու համար»,- գրել է նա՝ Washington Post թերթում հրապարակված նյութում:

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ:

Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: