«Նիկոլ դու թալանչի ես, Նիկոլ դու ֆեյք ես, Նիկոլ դու անմեղսունակ ես։ Հայաստանն առանց Նիկոլ»։ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա:

Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք է։ Նիկոլ Փաշինյան, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ՝ ասֆալտ փռող», — ասաց Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, որը ստում է ամեն օր, ամեն առիթով և նույնիսկ՝ անառիթ:

«Նա այնքան է ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ: Նա մոլագար է, արկածախնդիր, անհավասարակշիռ», — ասաց Արթուր Վանեցյանը: