Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել մաքսանենգ մի քաղաքացու, որը խախտել է կորոնավիրուսային սահմանափակումները, հայտնում է Radio Free Asia- ն, գրում է Daily Mail֊ը:

Նշվում է, որ օրինազանցը բռնվել է Չինաստանի հետ սահմանին՝ բեռներ տեղափոխելիս:

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ավելի վաղ հրաման էր տվել մահապատժի ենթարկել Չինաստանի սահմանը հատողներին:

Ինչ վերաբերում է կալանավորված 50-ամյա մաքսանենգին, նա հրապարակավ մահապատժի ենթարկվեց՝ տեղի բնակիչների մոտ վախ սերմանելու համար։ Ընդգծվում է, որ տարեսկզբից, սահմանափակումների պատճառով, ԿԺԴՀ-ի և Չինաստանի միջև առևտուրը կրճատվել է 75% -ով: Միևնույն ժամանակ, հարավկորեական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Կիմ Չեն Ընը արգելել է ձկնորսությունը՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: