Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում:

Զրուցակիցներն քննարկել են  ՄԱԿ-ի միջոցով տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները: