Աջափնյակի թաղապետ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի պատճառն այն է, որ վերջինս որոշել է զբաղվել գործարարությամբ և այս պահին նպատակահարմար չի համարում շարունակել աշխատանքը։

Մեզ հայտնի դարձավ, որ Թադևոսյանը վաղը հանդես կգա հայտարարությամբ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և թաղապետարանի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ Թելման Թադևոսյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել այս տարվա փետրվարին։

Irakanum.am