Շատ էինք կռվում՝ ես տղա էի ուզում, ինքն ասում էր՝ չէ, պետք է աղջիկ ծնվի, ասում էի՝ աչքերը պետք է կապույտ լինեն, ասում էր՝ չէ։ Ավագ լեյտենանտ Ասատուր Շահնազարյանի կնոջ՝ Ռուզաննայի հիշողություններն են իր ու ամուսնու խոսակցություններից՝ առաջնեկի ծնվելուց ամիսներ առաջ։

Ասատուրի ու Ռուզաննայի առաջնեկը տղա ծնվեց, անունն էլ՝ Սուրեն, բայց հերոս հայրը այդպես էլ որդու հետ ծանոթանալ չհասցրեց, Ջաբրայիլում զոհվեց որդու ծնունդից ընդամենը երեք օր առաջ։ Ասատուրը կնոջը հղիության վերջին շրջանում ծնողների մոտ է ուղարկել՝ հսկողության տակ լինելու համար, բայց խոստացել է՝ հիվանդանոցից դուրս գրվելիս անձամբ է դիմավորելու։ Պատերազմը թույլ չտվեց, որ Ասատուրն իր խոստումը կատարի, իսկ Ռուզաննան ամուսնու զոհվելու մասին իմացավ միայն Սուրենի ծնվելուց հինգ օր անց։

Սուրենը հիմա հայրիկին շատ նման է, -ասում է Ռուզաննան ու հիշում՝ երբ իմացավ՝ տղա են ունենալու, որոշեց վերադառնալ Մեղրի, որտեղ ապրում էր Ասատուրի հետ և անձամբ է նրան այդ մասին հայտնել, բայց զինվորական ամուսինն անհամբեր էր․ «Ես չասացի, զանգեց մայրիկիս, հարցրեց, հետո էլ ասաց, թե ինքն էլ էր տղա ուզում,բայց աղջիկ էր ասում, որ տղա ծնվի»։

Թեև Ասատուրը որդու հետ ծանոթանալ այդպես էլ չհասցրեց, բայց դեռ պատերազմից առաջ հասցրել է նրա համար ամեն ինչ գնել՝ հագուստից մինչև օրորոց, անունն էլ միասին են որոշել՝ Ասատուրի հայրիկի անունն է. աղջիկ ունենալու դեպքում ուզում էին Թագուհի անվանել:

Պատերազմը սկսվելուց հետո Ասատուրը կնոջն ու ընտանքին չի ասել, որ Արցախ է գնալու, ասել է՝ Մեղրիում է լինելու․

«Ասացի՝ չեմ գնա հիվանդանոց, մինչև դու գաս, ինքն էլ ասաց՝ այս պատերազմը կարող է մեկ-երկու ամիս տևել, կարող է ես ընդհանրապես չգամ, իր վերջին ասածն էլ դարձավ իրականություն»,-ասում է Ռուզաննան։

Հերոսի կինը պատմում է՝ շատ երազանքներ ունեին, նույնիսկ ուզում էին տուն գնել Էջմիածնում՝ ամուսնու ծննդավայրում, հիմա Ռուզաննան հավաքել է իր բոլոր ուժերը, ասում է՝ պետք է իրենց բոլոր նպատակները իրականացնի, գումար կհավաքի, իր ու ամուսնու նպատակը ավարտին կհասցնի՝ Սուրենի համար տուն գնի։

Ռուզաննան և Ասատուրը որոշել էին երեխայի ծնվելուց 40 օր անց կնքել նրան Էջմիածնում: Փոքրիկ Սուրենի կնունքը կայացավ հենց հայրիկի որոշած օրը՝ առանց հայրիկի, բայց հրաշքով ողջ մնացած կնքահոր՝ հայրիկի զինվորական ընկերջ վկայությամբ ու օրհնությամբ։

Ռուզաննան հիշում է՝ վերջին անգամ հոկտեմբերի 8-ին՝ զոհվելուց մեկ օր առաջ է երկար զրուցել ամուսնու հետ, բայց հաջորդ օրն արդեն իր նամակն ամուսնուն այդպես էլ անպատասխան է մնացել․

«Սուրենի համար բոդի էի պատվիրել Ասատուրի ուզած գրությամբ, պատվերս եկավ, նկարեցի, ուղարկեցի, էլ չկարդաց նամակս»։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.