Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 12 696 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 54 140 է:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պատվաստման առաջին փուլը նաախտեսում են սկսել դեկտեմբերի վերջ-հունվարի սկզբին, իսկ ավելի զանգվածային ծավալներով` ապրիլ-հունիսին:

Ֆրանսիան կորոնավիրուսով վարակման և մահվան ցուցանիշներով աշխարհում հինգերորդն է: