«ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը  հոկտեմբերի կեսերին վիրավորվել էր Արցախում: Նա երկու անգամ վիրահատվել է:

Միքայելյանը վիրավորում էր ստացել ոտքի ու մեջքի հատվածներում։ Հատկապես ծանր է ոտքի վիճակը, վնասվել է նյարդը, Միքայելյանի ընկերները չեն բացառում, որ դեռ երկար ժամանակ նա չկարողանա քայլել»:

Հիշեցնենք, որ 2018-ի հեղափոխության ժամանակ նա եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին, և հաղթանակից հետո պատգամավոր է ընտրվել Իմ քայլը խմբակցությունից:

2019-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել էր «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս ընթացքում, հեղափոխությունից 6 ամիս անց նա կարողացել է տիրանալ Երևան — Հրազդան ճանապարհին գտնվող գազալցակայանին, որը ժամանակին շահագործել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, սակայն պատկանել է Գազպրոմ Արմենիային: Խլելուց հետո, սակայն, Սասուն Միքայելյանը կարողացել է նաև սեփականաշնորհել այն:

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու էր Սասուն Միաքայելյանն ասում. «…Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քա Արցախյան ազատագրական պատերազմը»։

Hayeli.am