Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Արդեն մի քանի օր է, ինչ ոչ բարով հայտնի իշխանական ՊՈԱԿ-ը ակտիվորեն կեղծ լուրեր են տարածում, թե իբր շաբաթ օրվա պլանավորած հանրահավաքի համար, քաղաքական ուժերը, նրանց հարող գործարար շրջանակները սկսել են մարդկանց գումար բաժանել, աշխատակիցներին սպառնալ, որպեսզի մասնակցեն հանրահավաքին:
Սա հերթական նիկոլական սուտն է, որը բնականաբար ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ բուն գործընթացի վրա, որովհետև այս պրիմիտիվները չեն գիտակցում, որ մարդիկ, ովքեր մասնակցում են այդ հանրահավաքներին, ունեն արժանապատվություն, ունեն նմաուս և պատիվ ու ոչ մի դեպքում չեն հանդուրժի խայտառակ կապիտուլացիոն համաձայնագիր ստորագրած, հողերը հանձնած դավաճանին:
Մարդկանց հավեկլյալ մոտիվացիա անհրաժեշտ չի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակցելու համար, սա նիկոլաականների համար ցավոտ, բայց իրականություն է, որքան շուտ հարմարվեք, այնքան հեշտ կլինի հեռանալը, հակառակ դեպքում, ձեզ ձեր ստերն այլևս չեն փրկելու:
Հ.Գ. Հարգելի իրավապահ մարմիններ, խնդրում ենք կանխարգելել նման պառակտիչ գեներացումները, որոնք ունեն մեկ նպատակ, կրկին հային հանել հայի դեմ, դա Նիկոլ Փաշինյանի կրեդոն է դարձել, թույլ մի տվեք, որպեսզի նա ազգը պառակտի: