Սիրելի մասիսցիներ, Հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական պահերից մեկը: Կորսված է Արցախը, կոլապսի մեջ է պետական ապարատը, մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին: Ակնհայտ է Հայոց պետականության գոյության անմիջական վտանգը:

Այս ծանր օրերին մենք մեր ազգային միասնականությամբ պետք է հանդիմանանք արկածախնդիր, ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք վարչապետ Փաշինյանի անցնցում հեռացումը: Նա պետք է անհապաղ հրաժարական տա, որից հետո ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը՝ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ պետք է երկիրը դուրս բերի ճգնաժամից և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ժամանակն է դուրս գալու փողոց և լսելի դարձնելու բոլորիս զայրույթի և բողոքի ձայնը:

Շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00 բոլորս միասին պետք է լինենք Երևանի Ազատության հրապարակում՝ միասնական ընդդիմության կողմից հրավիրված համազգային հանրահավաքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։