Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կկանչվի երկրի արտաքին գործերի նախարարություն` Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից բանաձևի ընդունման առնչությամբ, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հայտում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությանը:

Բաքուն բանաձևի ընդունումը գնահատել է որպես Ֆրանսիայի խորհրդարանի հերթական «անբարյացակամ ու սադրիչ քայլ»:  «Սենատից հետո (խորհրդարանի վերին պալատ) խորհրդարանի ստորին պալատի կողմից կողմնակալ բանաձևի ընդունումը վկայում է Ադրբեջանի դեմ երկարատև արշավի մասին»,- ընդգծել են նախարարությունում:

Այնտեղ հավելել են, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի նման քայլը «վնասում է երկրի միջնորդի լիազորություններին»։

Հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովը աջակցել է Սենատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևը, որը երկրի իշխանություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: