Ջոզեֆ Բայդենը, որն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի նախագահ նոյեմբերի 3-ին երկրում կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքներով, առայժմ մտադիր չէ որեւիցե բան փոխել Չինաստանի նկատմամբ այն քաղաքականության մեջ, որը վարում է գործող նախագահ Դոնադ Թրամփի վարչակազմը: Այդ մասին քաղաքական գործիչը պատմել է դեկտեմբերի 2-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ առայժմ ցանկանում է ուժի մեջ թողնել 25-տոկոսանոց սակագները, որոնք Թրամփի վարչակազմը սահմանել է ԱՄՆ Չինաստանի արտահանման գրեթե կեսի նկատմամբ, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ձեռք բերված համաձայնությունները 2020 – 2021 թվկաններին Չինաստանի կողմից 200 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման շուրջը՝ երկու երկրների առեւտրում հավասարակշռության հասելու նպատակով: Բայդենը հասկանալ է տվել, որ նախ մտադիր է գնահատել այդ միջոցների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը, իսկ արդեն հետո դրանց վերաբերյալ ինչ-որ որոշումներ ընդունել:

Բայդենը պատմել է, որ ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի առեւտրի նկատմամբ իր քաղաքականությունում ինքը ջանքերը կկենտրոնացնի Չինաստանի կողմից «անազնիվ պրակտիկայի» վերացման հարցում առաջընթացի հանելու վրա, որին նա վերագրել է մտավոր սեփականության հափշտակումը, ապրանքների գնագցումը, կորպորացիաների հակաօրինական դրամատրումը եւ ԱՄՆ-ի ընկերությունների կողմից Չինաստանի կորորացիաներին տեխնոլոգիաների հանձնման հարկադրումը: Բայդենի կարծիքով՝ Չինաստանի նկատմամբ հարաբերություններում ԱՄՆ-ը պետք է օգտագործի «ազդեցության լծակեր», որոնք Միացյալ Նահանգներն այժմ չունի, իսկ հետեւաբար, դրանք պետք է ստեղծվեն: Դրա համար, կարծում է նա, ԱՄՆ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դրա վերաբերյալ երկկուսակցական փոխհամաձայնությունից մինչեւ արդյունաբերական եւ գիտական ներուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: