Ինչպես տեղեկացրել ենք (https://www.arfd.am/news/32925/), նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:

Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ:

Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:

Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը:

·  Քուվեյթի Ազգային կառույցներ

·   ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

·   Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն

·   ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն

·   ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն

·   Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն

·  ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

·   ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ

·    ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

·     Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ

·     ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

·     ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե

·     ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

·     ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

·     Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր

·     Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն,  Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական

ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի

Մասնաճյուղ

·    Թեհրանահայ 17 միություններ

·    ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե

·    Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն

·    ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն

·     ՀՅԴ Անգլիայի շրջան