Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 1-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 43 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները փակել էին Երեւանի բոլոր գլխավոր փողոցները։ Այսօր միաժամանակ փակվել էին Երեւանի գրեթե բոլոր գլխավոր փողոցները։ Փակ էին Մաշտոցի պողոտան, Աբովյան, Խանջյան, Սայաթ Նովա փողոցները, նաեւ Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: